Ավարտական փուլում են Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.6կմ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։
Ինչպես տեղեկացնում է շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Լև շին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Արամ Ժամհարյանը, ճանապարհի երթևեկելի հատվածում տեղադրվել են 10սմ հաստությամբ ավազակոպճային և 20սմ հաստությամբ խճավազային շերտերը։ Այնուհետև կատարվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել են մայթեր, նորոգվել գոյություն ունեցող հենապատը, կառուցվել նորերը, տեղադրվել են վաքեր և այլն։
Աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում