Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մտադիր է գազի 25% զեղչ պահանջել, հայտնում է Bloomberg-ը։
Կանխատեսվում է, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կձգտի ստանալ բնական գազի 25% զեղչ և համաձայնագիր, որով Թուրքիան կարող է վճարել իր հաշիվների մի մասը լիրայով։
Ավելի վաղ Էրդողանը լրագրողներին ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել գազի զեղչերի հարցը։
Հայտնի է, որ Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կայանալիք հանդիպմանը կքննարկեն ռուսական գազի մատակարարումները, մասնավորապես՝ ռուբլով և լիրայով մասնակի վճարման մանրամասները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում