Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեացավ «Նոր Երևան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը:
Հիմնարկեքի արարողությունը սկսվեց քահանայի օրհնությամբ և շինարարության մեկնարկը տրվեց երեխաների կողմից համալիրը պատկերելով:
Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա: Փոքրիկների նկարներն ամուր տեղ գտան շենքի հիմքում:
Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքեցին համագործակցության Հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երևան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը:
Նախագծի մտահղացումն առաջացել է դեռևս 2021 թվականին, որի հիմքում ընկած է եղել բարձրակարգ նյութերով բարձրորակ շինարարությունը և նրբաճաշակ նախագիծը: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես շահառուներին՝ մեր 3-րդ բլոկի հիմնարկեքի առթիվ՚,- ասել է ՄԼ Մայնինգի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը:
Ամիօ կոչվելու հենց առաջին օրվանից մենք փորձում ենք մեր հաճախորդներին ներկայացնել շուկայի լավագույն առաջարկներն ու հնարավորությունները: Այս համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, այն թույլ կտա մեր հաճախորդներին զգալ իրենց բացառիկ և կնքել շահավետ գործարքներ՚,- ասել է Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:
Ընկերությունների կողմից ստորագրված Հուշագրի շրջանակներում 300 բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել 1քմ չլսված 389 հազար դրամով:
Նախագծի շահառու կարող են դառնալ բոլոր հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները և Ամիօ բանկի հաճախորդները անկախ վերոնշյալ պայմաններից:
Նախագծի մասնակցության հայտը կարող եք լրացնել հենց հիմա՝ noryerevan.com:
Համալիրը մեկ նպատակ ունի, ապահովելու ավելի գեղեցիկ կյանք իր բնակիչների համար:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում