Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի որոշումներով օտարված 24 անուն գույքը հետ պահանջելու վերաբերյալ հայց կներկայացվի դատարան։ Որոշումը կայացվել է այսօր գումարված Գյումրու ավագանու արտահերթ նիստում:
ՀՀ գլխավոր դատախազությունը գրություններ է ուղարկել Գյումրի համայնքի ավագանուն՝ ներկայացրել առաջարկություններ Գյումրու նախկին քաղաքապետների թվով 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Այդ գույքերի թվում են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկու այգում գտնվող «Օազիս» ռեստորանի տարածքը, Սև բերդն ու դրան հարակից հողատարածքները և այլն։
Որոշումն ընդունվել է 19 կողմ ձայնով: ՀՀԿ և «Զարթոնք» խմբակցությունները չեն մասնակցել նիստին, «Ապրելու երկիրը»՝ քվեարկությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում