Մանրածախ վաճառքի սպասվածից թույլ ցուցանիշներն ավելացրին Բրիտանիայի տնտեսության վերաբերյալ մտահոգությունները: Արդյունքում, ուրբաթ օրը ստերլինգը իջավ ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին 37 տարվա նվազագույն արժեքին, իսկ եվրոյի նկատմամբ՝ վերջին 19 ամսվա։ Տեղեկանում ենք CNBC-ից։
Ֆունտ ստեռլինգը դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 1%-ով՝ հասնելով 1,1351 դոլարի՝ 1985 թվ․-ից ի վեր ամենացածրը։
Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է մինչև 87,71 պենս, որն ամենաբարձր մակարդակն է 2021 թվականի փետրվարից ի վեր: Վերջին անգամ այն բարձրացել էր 0,39 %-ով՝ մինչև 87,49 պենս:
Ֆունտ ստեռլինգի վերջին անկումը հետևեց ուրբաթ օրվա տվյալներին, որոնք ցույց էին տալիս, որ մանրածախ վաճառքի ծավալները օգոստոսին ամսական կտրվածքով նվազել են 1,6%-ով, ինչը ամենամեծ անկումն է 2021 թվականի դեկտեմբերից ի վեր։ Մինչդեռ Reuters-ի տնտեսագետների հարցումներով կանխատեսվում էր միսյն 0,5% անկում:
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ բրիտանական տնտեսությանը հաջորդ տարի սպասվում է ավելի դանդաղ տնտեսական աճ և ավելի կայուն գնաճ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում