Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվներից 1,5 մլրդ եվրո է կհատկացնի Ուկրաինայի ռազմական ներուժին աջակցելուն և երկրի վերականգնմանը: Այս մասին հայտնում է РБК-ն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ 1,5 միլիարդ եվրո կփոխանցվի «Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար»:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ այդ միջոցներով ԵՄ-ն կֆինանսավորի «առաջնահերթ ռազմական տեխնիկայի»՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և հրետանային զինամթերքի գնումը։