Spotify-ը հրապարակել է իր երկրորդ եռամսյակի հաշվետվությունը: Երաժշտական ծառայությունը հաղորդել է սպասվածից ավելի բաժանորդների աճի մասին, նշում է Bloomberg-ը։ Spotify-ի բաժնետոմսերն ԱՄՆ-ում աճել են մոտ 15%-ով :
Երաժշտական ծառայության Spotify-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել են 14,77%-ով՝ հասնելով 339,1 դոլարի՝ համաձայն Մոսկվայի ժամանակով 16:36-ի առևտրի տվյալների։
Արժեթղթերի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ ծառայությունը հայտնել է երկրորդ եռամսյակում բաժանորդների թվի աճի մասին, գրում է Bloomberg-ը։
Spotify-ը հրապարակել է 2024 թվականի երկրորդ եռամսյակի իր ֆինանսական արդյունքները։ Ծառայության վճարովի բաժանորդների թիվը տարեկան կտրվածքով աճել է 12%-ով՝ հասնելով 246 միլիոնի։ Ակտիվ օգտատերերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14%-ով՝ հասնելով 626 միլիոնի։
Spotify-ի երկրորդ եռամսյակի եկամուտն աճել է 20%-ով՝ հասնելով 3,8 մլրդ եվրոյի:
Շահույթն աճել է մինչև 266 մլն եվրո:
Երրորդ եռամսյակում Spotify-ի ակտիվ օգտատերերի թիվը կարող է հասնել մինչև 639 միլիոն, կանխատեսում է ծառայությունը։ Սա ցածր է վերլուծաբանների կանխատեսումից՝ 650,45 միլիոն, նշում է Bloomberg-ը։ Պրեմիում բաժանորդների թիվը կարող է հասնել 251 միլիոնի: Եկամուտը ակնկալվում է 4 միլիարդ եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում