«Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը պակասել են․ ո՞վքեր են ՀՀ ամենախոշոր հարկատուները

2 Min Read

2024 թ. 1–ին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե է վճարել  շուրջ 64 մլրդ դրամ։
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

  • 2-րդ տեղում  «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է` ավելի քան 32 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունը 2024 թ. առաջին եռամսյակում ամիսներին գլխավորում էր 1000 խոշոր հարկատուների ցանկը։
  • 3-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` մոտ 28 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 2–րդն էր` ավելի քան 18 մլրդ դրամով։
  • 4-րդ տեղում «Գրանդ տոբակո»-ն է՝ 23,5 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 3-րդն էր խոշոր հարկատուների ցանկում։
  • 5-րդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է, որը ներկայացնում է «Վեստա» խանութների ցանցը։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում 7-րդ հորիզոնականում էր, այս տարի վճարել է շուրջ 15,7 մլրդ դրամ հարկ։

Առաջին տասնյակում են նաև Ամերիաբանկը, «Վիվա Արմենիա»-ն, «Սի Փի Էս էներջի գրուպ»-ը, «ՍոֆթԿոնստրակտ»-ը և «Սիթի»-ն՝ըստ հերթականության։

Ամերիաբանկը նախորդ տարվա առաջին կիսամյակում 4-րդն էր, այս տարի՝ 6-րդը՝ վճարած 17,5 մլրդ դրամ հարկերով։

ՊԵԿ–ից նշում են, որ 2024 թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել ընդհանուր 900.4 մլրդ դրամ, որը կազմում է պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը:

1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարվա համեմատ վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավելի գումար, որից 3.8 մլրդ դրամը եղել է շահութահարկը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով