Որքա՞ն են կազմել թուրքական փաստաթղթերով սահմանային հատումները. պատկերը՝ ըստ երկրների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Արտագաղթի ծավալների մեծ չափերն էական վնաս են հասցնում տնտեսությանը։ Մի կողմից կրճատվում է սպառումը, մյուս կողմից՝ աշխատուժը։  Անկախությունից ի վեր արտագաղթը Հայաստանում կանգ չի առել։ Այս ընթացքում եղել են արտագաղթի համեմատաբար ակտիվ և պասիվ փուլեր։

Վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝  ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի սահմանային գրանցումների թվաքանակը 2024թ․ հունվար-մայիսին կազմել է 1,624,239 միավոր, իսկ իրականացված ելքերի սահմանային գրանցումների քանակը՝ 1,633,458 միավոր։ Մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9,219 միավոր։ Նկատենք, որ մուտքերի  պարագաայում սահմանային գրանցումների ընդհանուր թվաքանակում 43%, իսկ ելքերի պարագայում՝ 44% մասնաբաժին են ունեցել ՀՀ փաստաթղթերով գրանցումները։



Հետաքրքիր է ուսումնասիրել 2024թ․ հունվար-մայիս ժամանակահատվածում սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը՝ ըստ համապատասխան երկրի փաստաթղթերի․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հայկական փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի ամենամեծ բացասական տարբերությունը՝ -15,513 միավոր, դիտվել է ՀՀ փաստաթղթերով գրանցումների մասով։

Հնդկաստանի և Իրանի փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է համապատասխանաբար -4,326 և 845 միավոր։ Մյուս կողմից, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի փաստաթղթերով  սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է համապատասխանաբար 4,452, 4,402, 1,962 և 635 միավոր։ 

Հավելենք, որ 2024թ․ հունվար-մայիսին թուրքական փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի թվաքանակը կազմել է 5,110 , իսկ ելքերի թվաքանակը՝ 5,023 միավոր։ Փաստացի ստացվում է, որ թուրքական փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է՝ 87 միավոր։

  • Ստացվում է, որ թուրքական և ռուսական  փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է, իսկ հայկական, հնդկական  և իրականական փաստաթղթերով սահմանային գրանցումների մուտքերի և ելքերի տարբերությունը՝ բացասական։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով