Հուլիսի 26-ից Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում են ամառային Օլիմպիական խաղերը։
Օլիմիպիական խաղերն աշխարհի ժողովուրդներին միավորող եզակի իրադարձություններից են՝ խաղաղություն, արդար մրցակցություն, ազնիվ պայքար և ազնիվ հարաբերություններ գաղափարախոսությամբ:
Օլիմպիական խաղերն անցկացնող երկրները հսկայական ներդրումներ են կատարում՝ զարգացնելով ենթակառուցվածքները և տնտեսության տարբեր ոլորտները։ Այս ներդրումների արդյունքում ապահովվելու է զբոսաշրջիկների մեծ հոսք, իսկ երկարաժամկետ հեռանկարներում ներդրումները նպաստելու են տվյալ երկրում սպորտի և հարակից ոլորտների զարգացմանը և հասարակությունում սպորտի նկատմամբ դրական տրամադրությունների ձևավորմանը։
Հետաքրքիր է ուսումնասիրել օլիմպիական խաղերի ողջ ընթացքում ամենաշատ մեդալ վաստակած երկրների թոփ տասնյակը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ օլիմպիական մեդալների ընդհանուր թվաքանակով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 2,959 մեդալ։
- Երկրորդ հորիզոնականում է նախկին Սովետական Միությունը 1,204 մեդալով։
- Երրորդ և չորրորդ տեղում են հայտնվել Մեծ Բրիտանիան և Գերմանիան՝ համապատասխանաբար 950 և 922 մեդալներով։
- Հինգերորդ հորիզոնականում Ֆրանսիան է՝ ընդհանուր 889 մեդալով։ Ցուցակը եզրափակում է 10-րդ հորիզոնականում գտնվող Ճապոնիան 573 մեդալով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում