ՍՏԱՐԹԱՓԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1 Min Read

Այն տեսակետը, թե ստարթափերը սովորաբար գոյատևում են զարգացած երկրներում անցյալում է և նման մտածողությունը պետք է ջնջել։ Երկրները, որոնք թույլ զարգացած են կամ բախվել են տարբեր արհավիրքների՝ սկսած պատերազմից և վերջացրած տարերային աղետներով, ստարթափերի համար անթերի միջավայր են։ Պատճառն այն է, որ նման երկրներն ունեն ազատ ռեսուրսներ և չօգտագործված պոտենցիալ։ Այսպիսի երկրներում առկա են նաև չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծել ստարթափերը՝ շահույթ ունենալու և տնտեսությունը կառուցելու նպատակով։ Գրում է Forbes-ը։

Չնայած ստարթափերի փոքր լինելուն՝ նրանք տնտեսությունների վրա ունեն էական ազդեցություն և կարող են դառնալ տնտեսության կարևոր ուղղություններից մեկը։ Ստարթափերը հարթակներ են, որտեղ լուծում են ստանում հրատապ խնդիրները սկսած՝ տեղական, վերջացրած՝ գլոբալ մակարդակներով։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի բացվում են 600 հազարից ավելի նոր բիզնեսներ, որոնք ապահովում են երկրի աշխատուժի մոտ 47,5 %-ը։ Հակառակ ավանդական դարձած բիզնեսներին, ստարթափերը գալիս են նոր տեխնոլոգիաներով և արդիական նորարարություններով։ Այս գործիքներով ստարթափերը ձեռք են բերում ավելի մեծ ճկունություն։ Այն երկրները, որոնք ստեղծում են հնարավորություններ ստարթափերի զարգացման համար կարող են կտրուկ աճ արձանագրել ապրանքների և ծառայությունների մասով, քանի որ ստարթափերը կարողանում են բացահայտել շուկայական ճեղքվածքը և վերացնել այն։ Ստարթափերը ձգտում են բավարարել սպառողներին անհրաժեշտ ապրանքներով և ծառայություններով որևէ կոնկրետ ոլորտում։

Կիսվեք այս հոդվածով