Փափուկ խաղալիք, ռետիններ, գիշերազգեստ․ Է՞լ ինչ է վաճառում ԴԱՀԿ-ն

1 Min Read

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, ի թիվս անշարժ գույքի, վաճառում է նաև փափուկ խաղալիքներ, ռետիններ, գիշերազգեստներ և վարտիքներ։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկացավ Հարկադիր կատարման ծառայության կայքից։ 

  • Օրինակ՝ այս փափուկ խաղալիքներից հարկադիր կատարման ծառայությունը վաճառում է 40 հատ՝ 2 745 դրամ մեկնարկային գնով։ 

  • 1250 հատ այսպիսի ռետինները վաճառվում են 21 հազար 447 դրամ մեկնարկային գնով։

  • Վաճառվում են նաև օգտագործված, բայց ինչպես նշվում է հայտարարության մեջ, «ապրանքային տեսքը մասնակի պահպանված» ջահեր՝ թվով 12 հատ։ 

  • Իսկ ահա այս ժանգոտված, ինչպես նշվում է հայտարարության մեջ «դեֆորմացված կոռոզիայի ենթարկված, ջրի ներհոսքից ներսի ֆաներաները տեղ-տեղ պոկված» 18 քմ մակերեսով վագոն տնակը վաճառվում է 95 հազար դրամ մեկնարկային արժեքով։ 

  • Թվով 133 հատ էլ նոր, տարբեր չափսերի գիշերազգեստներ են վաճառվում՝ 156 հազար դրամ մեկնարկային արժեքով։ 

  • ԴԱՀԿ-ն վաճառում է նաև անշարժ գույք, ոսկերչական իրեր, շինարարական տեխնիկա, տարբեր սարքավորումներ և այլն։
Կիսվեք այս հոդվածով