«Сакаэронавигация» ընկերությունը մրցույթ է հայտարարել երկրի արեւելքում գտնվող Կախեթիի շրջանում ռադիոլոկացիոն կայանի կառուցման համար։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Նախագիծը ենթադրում է բուն ռադիոլոկացիոն կայանի կառուցում, դրա սարքավորում և ժամանակավոր մուտքի ճանապարհի ստեղծում։ Ծրագրի գումարը կազմում է 7,2 մլն լարի (2,6 մլն դոլար):
«Сакаэронавигация»-ն ավիացիոն ծառայություններ մատուցող ընկերություն է Վրաստանում, որը սպասարկում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում