Արմավիրի մարզում «Թումո» կենտրոն կկառուցվի․ ո՞րքան գումար է նախատեսվում ծախսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի, Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայնություն, ըստ որի՝ Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը, նվիրաբերության կարգով կտրամադրվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:
Պայմանն այն է, որ այնտեղ 12-18 տարեկան երեխաների համար կվերակառուցվի կամ կկառուցվի «Թումո» կենտրոն: Այս կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով