Վրաստանում ո՞ր բանկերն են վնասով աշխատել

1 Min Read

Վրաստանում 17 բանկերից 5-ը վնասով են աշխատում։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում բանկերը ստացել են ռեկորդային զուտ շահույթ՝ 1,47 մլրդ լարի (543 մլն դոլար)՝ 17,6%-ով ավելի, քան նախորդ տարի։

Դրանցից երեքին բաժին է ընկնում ամբողջ շահույթի 92%-ը: Ամենամեծ շահույթն ունի  Վրաստանի Բանկը՝ 721 մլն լարի (267 մլն դոլար): Հաջորդը TBC բանկն է՝ 568 մլն (210 մլն դոլար) և Liberty բանկը՝ 56 մլն (20,7 մլն դոլար):

Սակայն վնասներ են կրել VTB, Pave Bank, HashBank, Paysera Bank և Silk Bank բանկերը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով