Երբ մենք չենք կարողանում գտնել հանգստություն ինքներս մեր մեջ, անիմաստ է փնտրել այն այլ տեղ․ Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Կյանքը հայելի է. երբ դուք մռայլվում եք նրա առջև, նա մռայլվում է ի պատասխան. երբ դուք ժպտում եք նրան, նա ժպտում է նույնպես:

Ուիլյամ Թեքքերեյ /վիպասան/

🔸Երբ մենք չենք կարողանում գտնել հանգստություն ինքներս մեր մեջ, անիմաստ է փնտրել այն այլ տեղ:

Ֆրանսուա դը Լառոշֆուկո /գրող, փլիլիսոփա/

🔸Այն փաստը, որ նա մահացել է, դեռ չի նշանակում, որ նա ապրել է:

Ստանիսլավ Եժի Լեց /բանաստեղծ /

🔸Ալկոհոլն անզգայնացման միջոց է, որն օգնում է մեզ տանել կյանքի վիրահատությունը:

Բերնարդ Շոու

🔸Դուք ոչինչ չեք կարող անել ձեր կյանքի երկարության հետ, բայց դուք կարող եք ինչ-որ բան անել դրա խորության և լայնության հետ:

Հենրի Լուիս Մենկեն /պատմաբան/

🔸Մեր բնությունը շարժման մեջ է. լիարժեք հանգիստը մահն է:

Մարսել Աշար /դերասան,սցենարիստ/

🔸Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է:

Մեյ Ուեսթ /գրող, դերասանուհի/

🔸Միայն երեխաներն են, որ վայելում են ներկան: Մեծերն ապրում են կամ անցյալով կամ ապագայի հույսերով:

Նիկոլյա դե Շամֆոր /գրող/

🔸Նա, ով երբեք իսկապես չի սիրել, երբեք իսկապես չի ապրել:

Ագաթա Քրիստի 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով