Porsche-ն չի կարողանում առանց ալյումինի. ինչի՞ են հանգեցրել հեղեղումները

2 Min Read

Porsche ընկերությունը ստիպված է եղել նվազեցնել վաճառքի և շահույթի կանխատեսումն այն բանից հետո, երբ ալյումինի մատակարարումները խափանվել են ուժեղ ջրհեղեղների պատճառով, փոխանցում է speedme.ru-ն:

Ալյումինի պակասուրդն ազդում է Porsche-ի բոլոր մոդելների արտադրության վրա և կարող է հանգեցնել ավտոմեքենաների արտադրության դադարեցմանը: Ակնկալվում է, որ այս խառնաշփոթը կտևի մի քանի շաբաթ:

Porsche-ն չի կարողանա ամբողջությամբ փոխհատուցել ավտոմեքենաների արտադրության և մատակարարման ձգձգումները ֆինանսական տարվա ընթացքում: Bernstein-ի վերլուծաբանները պնդում են, որ դա կարող է հանգեցնել երկրորդ կիսամյակում մինչև 17,400 մեքենայի արտադրության կորստի, ինչը համարժեք է Porsche-ի առաջին կիսամյակի մատակարարումների ավելի քան 11 %-ին:

Ալյումինի մատակարար Novelis-ը հայտարարեց ֆորսմաժորային իրավիճակ Շվեյցարիայի Սիեր քաղաքում գտնվող գործարանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղից հետո:

Ալյումինի պակասն ազդել է նաև BMW-ի և Mercedes-ի մատակարարման շղթաների վրա, սակայն երկու ընկերություններն էլ կարողացել են գտնել այլընտրանքային մատակարարներ:

Audi-ի պաշտոնյաներն ասում են, որ հեղեղումները մի քանի մատակարարների մոտ հանգեցրել են ալյումինի հատուկ համաձուլվածքների պակասի, բայց դա ուղղակիորեն չի ազդում արտադրության վրա:

 Հուլիսի 23-ին Porsche-ն հայտնել էր, որ ակնկալում է վաճառք €39 մլրդ – €40 մլրդ միջակայքում, ինչը ցածր է նախորդ կանխատեսումներից՝ €40 մլրդ – €42 մլրդ: Վաճառքից ակնկալվող եկամտաբերությունն այժմ կազմում է 14%-15%՝ նախորդ 15%-17% համեմատ:

Արտադրության խնդիրները Porsche-ի համար միակ դժվարությունները չեն: Ընկերությունը նաև բախվում է էլեկտրական մեքենաների ցածր վաճառքի, Չինաստանում պահանջարկի նվազման և տնտեսության ընդհանուր դանդաղեցման հետ:

Porsche-ի համաշխարհային առաքումներն առաջին կիսամյակում նվազել են 7%-ով, իսկ Չինաստանում վաճառքները նվազել են 33%-ով:

Porsche не хватает алюминия для выпуска машин: компания несет значительные потери | SPEEDME.RU

Կիսվեք այս հոդվածով