Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի <<Էրեբունի>> մասնաճյուղը

1 Min Read

Ամիօ բանկի ՙԷրեբունի՚ մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է իր հաճախորդներին՝ Տիտոգրադյան 1/4 հասցեում:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավարներ, հաճախորդներ և հյուրեր։ Միջոցառման հյուրերին ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։

Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը  ձեռք բերեցին Amio Visa Gold  10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև  հուլիսի 31-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով:

ՙԷրեբունի՚ մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։

Ամիօ բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս…

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:


Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով