Որքա՞ն է նվազել Tesla-ի շահույթը

1 Min Read

Ամերիկյան Tesla ավտոարտադրողի մաքուր շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 1,48 մլրդ դոլար Սա վերջին հինգ տարվա նվազագույն ցուցանիշն է:

Այս մասին գրում է Reuters-ը։

Հիասթափեցնող հաշվետվությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը նախնական առևտրի ժամանակ իջել են ավելի քան 9%-ով՝ մեկ բարելի դիմաց իջնելով մինչև 224,07 դոլար:

Tesla-ն չորս եռամսյակ անընդմեջ բաց է թողել շահույթի իր թիրախները, ասել է AJ Bell-ի ներդրումային վերլուծաբան Դեն Քոաթսվորթը:

«Նրանք շատ են խոսում ռոբոտաշինության, մարդանման ռոբոտների և ինքնավար մեքենա վարելու մասին, ինչը հուզիչ պատմություն է ներդրողների համար, բայց չի նվազեցնում այն ​​փաստը, որ դրանք վաղվա պոտենցիալ հարստություններ են, ոչ թե այսօր»,- ընդգծել է փորձագետը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով