BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Վերլուծություն > ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

17 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍՎԵԼ

Թուրք ահաբեկիչների հերթական արշավանքը ՀՀ սուվերեն տարածք իր նոր սև հետքը թողեց. ավերածություններ, զոհեր, գերիներ, տեղահանված բնակչություն: Ադրբեջան-Թուրքիա զույգի վարած ահաբեկչական գործողությունները Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում չեն կարող անպատասխան մնալ միջազգային հանրության կողմից: Հաշվի առնենք այն փաստը, որ թուրք բռնապետերը աջ ու ձախ սպառնում են սեփական շահերը պաշտպանող սուվերեն երկրներին՝ Հայաստան, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Իրաք, Լիբիա և այլն:

Ադրբեջանական այս վերջին հարձակումից հետո շատ են լսվում կոչեր ուղղված ԵՄ-ին՝ արգելել ադրբեջանական գազի ներմուծումը: Իրապես խելամիտ գաղափար է: Ուկրաինան նույն կարգի սադրանքի և պատերազմի մեջ է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը: Հետևաբար, հանուն արդարության պետք է նաև պատժամիջոցներ կիրառվեն բռնապետ Ալիևի և Էրդողանի նկատմամբ: Հայկական դիվանագիտությունը թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորման դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը պետք է դարձնի արտաքին քաղաքականության մի մասը: «Խաղաղության դարաշրջանը»` դարաշրջան, սակայն մարդասպանությունների և ավերածությունների համար թուրք եղբայրությունը պետք է պատասխան տա:

Հարց է առաջանում՝ ինչ պատժամիջոցների մասին կարող է խոսք լինել: Նախ և առաջ պետք է սկսել Ադրբեջանից, որը հանդիսանում է ներկայիս հարավկովկասյան ճգնաժամի, լարվածության և անկայունության հիմնական պատճառը: Առաջին հերթին կարելի է սահմանափակել ադրբեջանական բյուջեի եկամուտները: Դրա համար պետք է մանրամասնորեն վերլուծել Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը.

Գծապատկեր 1. Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը` ըստ հիմնական արտահանողների 

Ադրբեջանը 2021 թ.-ի դրությամբ արտահանել է  3,386 անուն ապրանք: Ադրբեջանի արտահանման ծավալները բաժանված են հավասարապես պետական և մասնավոր հատվածների միջև: Մասնավորապես, պետական հատվածի միջոցով իրականացված արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է 50 %, մասնավոր հատվածինը՝ 49 %, իսկ ֆիզիկական անձանցը՝ 1 %:

Ի՞նչ են արտահանում ադրբեջանցիները.

Գծապատկեր 2. Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը՝ ըստ հիմնական ապրանքների 2021 թ․-ին

Ադրբեջանական արտահանման 88 %-ը նավթ, նավթամթերք և գազ է: Հետևաբար, գազի և նավթի արտահնման հնարավորությունների սահմանափակումն էապես կփոխի ալիևյան կլանի տրամադրությունները: Սակայն, պետք չէ կանգ առնել միայն նավթագազային ոլորտի վրա: Օրինակ, սննդի արդյունաբերության արտադրանքի արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 23 %, պլաստմասսայի և դրանից իրերինը՝ 16.3 %։ Վերը բերված ցուցակը եզրափակում է էլեկտրաէներգիան, որի արտահանման ծավալների մասնաբաժինը կազմում է 3 %:

Հետաքիքրի է հասկանալ ադրբեջանական արյունոտ ապրանքների արտահանման հիմնական ուղղությունները.

Գծապատկեր 3. Ադրբեջանի արտահանման հիմնական ուղղությունները 2021 թ․-ին

Ադրբեջանական ապրանքները արտահանվում են հիմնականում ԵՄ՝ 59 %: Այլ երկրների և ԱՊՀ-ի մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար՝ 33 % և 8 %:

Եվ վերջապես, հետաքրքիր է ծանոթանալ ադրբեջանական ապրանքներ ներմուծող հիմնական երկրների եռյակին.

Գծապատկեր  4. Ադրբեջանական ապրանքները սպառող հիմնական երկրները 2021 թ․-ին

Իտալիան հանդիսանում է ադրբեջանական ապրանքներ ներմուծող խոշորագույն երկիրը, որին բաժին է հասնում արտահանման ծավալների 42 %-ը:
Երկրորդ տեղում է ցեղասպան եղբայրը՝ Թուրքիան՝ մոտ 13 %:
Երրորդ հորիզոնականում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը՝ 4.2 % մասնաբաժնով:

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական սադրանքները ֆինանսավորող հիմնական ուղղությունը ԵՄ-ն է: Եվրամիության անդամ պետությունների հետ պետք է աշխատել թիրախավորված՝ նպաստելով առաջադեմ Եվրոպայի և Ադրբեջանի կապերի թուլացմանը և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը՝ հատկապես արտահանման հնարավորությունների սահմանափակման տեսանկյունից:

You Might Also Like

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023

Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն

Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի արտաքին պարտքը «սպառնում» է համաշխարհային տնտեսությանը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

TAGGED: Թոփ
ghandilyan 17 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

27 Հունվարի, 2023
💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
ՏեսանյութերՓոխարժեք

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023

27 Հունվարի, 2023
Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն
Տնտեսություն

Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն

27 Հունվարի, 2023
Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Շարունակվում է Արցախի շրջափակման ռուս-թուրքական օպերացիան. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

27 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը