Թուրք ահաբեկիչների հերթական արշավանքը ՀՀ սուվերեն տարածք իր նոր սև հետքը թողեց. ավերածություններ, զոհեր, գերիներ, տեղահանված բնակչություն: Ադրբեջան-Թուրքիա զույգի վարած ահաբեկչական գործողությունները Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում չեն կարող անպատասխան մնալ միջազգային հանրության կողմից: Հաշվի առնենք այն փաստը, որ թուրք բռնապետերը աջ ու ձախ սպառնում են սեփական շահերը պաշտպանող սուվերեն երկրներին՝ Հայաստան, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Իրաք, Լիբիա և այլն:
Ադրբեջանական այս վերջին հարձակումից հետո շատ են լսվում կոչեր ուղղված ԵՄ-ին՝ արգելել ադրբեջանական գազի ներմուծումը: Իրապես խելամիտ գաղափար է: Ուկրաինան նույն կարգի սադրանքի և պատերազմի մեջ է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը: Հետևաբար, հանուն արդարության պետք է նաև պատժամիջոցներ կիրառվեն բռնապետ Ալիևի և Էրդողանի նկատմամբ: Հայկական դիվանագիտությունը թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորման դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը պետք է դարձնի արտաքին քաղաքականության մի մասը: «Խաղաղության դարաշրջանը»` դարաշրջան, սակայն մարդասպանությունների և ավերածությունների համար թուրք եղբայրությունը պետք է պատասխան տա:
Հարց է առաջանում՝ ինչ պատժամիջոցների մասին կարող է խոսք լինել: Նախ և առաջ պետք է սկսել Ադրբեջանից, որը հանդիսանում է ներկայիս հարավկովկասյան ճգնաժամի, լարվածության և անկայունության հիմնական պատճառը: Առաջին հերթին կարելի է սահմանափակել ադրբեջանական բյուջեի եկամուտները: Դրա համար պետք է մանրամասնորեն վերլուծել Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը.
Գծապատկեր 1. Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը` ըստ հիմնական արտահանողների
Ադրբեջանը 2021 թ.-ի դրությամբ արտահանել է 3,386 անուն ապրանք: Ադրբեջանի արտահանման ծավալները բաժանված են հավասարապես պետական և մասնավոր հատվածների միջև: Մասնավորապես, պետական հատվածի միջոցով իրականացված արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է 50 %, մասնավոր հատվածինը՝ 49 %, իսկ ֆիզիկական անձանցը՝ 1 %:
Ի՞նչ են արտահանում ադրբեջանցիները.
Գծապատկեր 2. Ադրբեջանի արտահանման ծավալների կառուցվածքը՝ ըստ հիմնական ապրանքների 2021 թ․-ին
Ադրբեջանական արտահանման 88 %-ը նավթ, նավթամթերք և գազ է: Հետևաբար, գազի և նավթի արտահնման հնարավորությունների սահմանափակումն էապես կփոխի ալիևյան կլանի տրամադրությունները: Սակայն, պետք չէ կանգ առնել միայն նավթագազային ոլորտի վրա: Օրինակ, սննդի արդյունաբերության արտադրանքի արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 23 %, պլաստմասսայի և դրանից իրերինը՝ 16.3 %։ Վերը բերված ցուցակը եզրափակում է էլեկտրաէներգիան, որի արտահանման ծավալների մասնաբաժինը կազմում է 3 %:
Հետաքիքրի է հասկանալ ադրբեջանական արյունոտ ապրանքների արտահանման հիմնական ուղղությունները.
Գծապատկեր 3. Ադրբեջանի արտահանման հիմնական ուղղությունները 2021 թ․-ին
Ադրբեջանական ապրանքները արտահանվում են հիմնականում ԵՄ՝ 59 %: Այլ երկրների և ԱՊՀ-ի մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար՝ 33 % և 8 %:
Եվ վերջապես, հետաքրքիր է ծանոթանալ ադրբեջանական ապրանքներ ներմուծող հիմնական երկրների եռյակին.
Գծապատկեր 4. Ադրբեջանական ապրանքները սպառող հիմնական երկրները 2021 թ․-ին
Իտալիան հանդիսանում է ադրբեջանական ապրանքներ ներմուծող խոշորագույն երկիրը, որին բաժին է հասնում արտահանման ծավալների 42 %-ը:
Երկրորդ տեղում է ցեղասպան եղբայրը՝ Թուրքիան՝ մոտ 13 %:
Երրորդ հորիզոնականում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը՝ 4.2 % մասնաբաժնով:
Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական սադրանքները ֆինանսավորող հիմնական ուղղությունը ԵՄ-ն է: Եվրամիության անդամ պետությունների հետ պետք է աշխատել թիրախավորված՝ նպաստելով առաջադեմ Եվրոպայի և Ադրբեջանի կապերի թուլացմանը և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը՝ հատկապես արտահանման հնարավորությունների սահմանափակման տեսանկյունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում