Ե՞րբ կավելանան ավտոբուսների համար առանձնացված գծերը

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե շուտով կավելանան ավտոբուսների համար առանձնացված գծերը:

 «Ավտոբուսով երթևեկող մարդը ստանալու է առավելություն մեքենայով երթևեկողների նկատմամբ, և կարծում եմ՝ սա շատ տրամաբանական է»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի, MAN մակնիշի ավտոբուսում միջինը կարող է տեղավորվել այնքան մարդ, որքան 60 մեքենայի մեջ։

Հարցին՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն արդյո՞ք կնպաստեն քաղաքում խցանումներին:

«Երբ ունենում ենք առանձնացված ավտոբուսային գծեր ու դրանցով է տեղի ունենում երթևեկությունը, իրենց համար առհասարակ այլ կանոններ ու այլ տրամաբանություն է գործելու»,- նշել է նա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով