Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տոմսային համակարգն ամբողջությամբ կներդրվի 2025թ. հունվարի 1-ից։
Նրա խոսքով, մինչ այդ վերհանում ու լուծում են խնդիրները:
«Շուտով ունենալու ենք հնարավորություն՝ տերմինալների միջոցով տոմսեր գնելու, բանկային քարտերի միջոցով տոմսեր միանգամից գնելու կամ տոմսի համար վճարելու։ Ունենալու ենք նաև տոմսային քարտերի հնարավորությունը։ Ուզում ենք՝ ամբողջական համակարգը պատրաստ լինի, որպեսզի վստահ լինենք՝ ամենն աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են, և հունվարի 1-ից համակարգը կներդրվի»,- ասել է նա։
Խոսելով տրանսպորտի գնի մասին, Ավինյանը նշել է, թե տրանսպորտից շատ օգտվողների համար միգուցե ավելի էժան լինի այն, իսկ ովքեր ավելի քիչ՝ տրանսպորտը կարող է թանկ լինել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում