Softbank-ը ուրբաթ օրը հայտնել է, որ համաձայնել է վաճառել նորվեգական Kahoot-ի 15 % բաժնետոմսերը ամերիկյան մասնավոր բաժնետոմսերի՝ General Atlantic FT BV խմբին: Հայտնում է Reuters-ը։
Գործարքը կավարտվի երկու տրանշով։ Առաջին 9 %-ը կվաճառվի սեպտեմբերի 26-ին, իսկ մնացած 6,02 %-ը՝ չորրորդ եռամսյակում, «հենց որ գնորդը ստանա կարգավորող մարմինների համապատասխան թույլտվությունը», պարզաբանել է Softbank-ը։
Kahoot-ի բաժնետոմսերի արժեքը 2022 թվականի ընթացքում Օսլոյի բորսայում նվազել են 63 %-ով: Այսպիսով, Softbank-ի վաճառած մասնաբաժինը գնահատվում է՝ 1,25 մլրդ նորվեգական կրոն (122,28 մլն դոլար):
J. P. Morgan-ը հանդես է եկել որպես General Atlantic-ի ֆինանսական խորհրդատու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում