Չինաստանում թողարկվել է տիրանոզավրի տեսքով քրոսովեր

1 Min Read

Չինաստանում սկսվել է երկրորդ սերնդի GAC Aion V քրոսովերների արտադրությունը։ Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։

Գները սկսվում են 130 հազար յուանից։

Մեքենայի արտաքին տեսքը նախագծվել է դիզայներների միջազգային թիմի կողմից, որը հիմնված է Լոս Անջելեսում, Միլանում, Շանհայում և Գուանչժոուու: Ընկերությունն ընդգծել է, որ GAC Aion V-ի արտաքինը ստեղծելիս ոգեշնչվել են տիրանոզավրի կերպարով։

Մեքենայի երկարությունը 4605 մմ է, իսկ անիվային բազան՝ 2775 մմ։ Դիզայնը հիմնված է հաջորդ սերնդի AEP մոդուլային ճարտարապետության վրա, որը 20%-ով ավելացրել է ներքին տարածքը։ Քրոսովերը համալրված է ADiGO Pilot ավտոմատ օդաչուով, որը չի պահանջում բարձր ճշգրտության քարտեզներ աշխատելու համար:

Նոր GAC Aion V-ի համար հասանելի կլինի երկու էլեկտրական շարժիչ՝ 204 կամ 224 ձիաուժ հզորությամբ։ 15 րոպե լիցքավորումը կտա 370 կմ հեռահարություն, իսկ ընդհանուր հեռահարությունը կկազմի մինչև 750 կմ։

Նշվում է, որ մեքենան կվաճառվի համաշխարհային շուկաներում։ Վաճառքը կսկսվի 2024 թվականի ամռանը։

Կիսվեք այս հոդվածով