Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է Hamster Kombat-ի ռիսկերի մասին

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է քաղաքացիներին Hamster Kombat-ի ռիսկերի մասին:

Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Այս հավելվածներում իրական գումարներ են ստանում միայն մշակողները։ Ներքին արժույթը և լրացուցիչ բոնուսները օգտագործվում են օգտատերերին գրավելու համար, բայց դրանք իրական արժեք չունեն։

Ամենավտանգավորն այն է, որ խաղերի պիկ հանրաճանաչության ժամանակ հայտնվում են խաբեբաներ, ովքեր խոստանում են վիրտուալ արժույթը վերածել ռուբլու։ Մի քանի հոգի արդեն իսկ ֆինանսական վնասներ են կրել՝ վստահելով այս խոստումներին։

Hamster Kombat-ը Viral clicker խաղ է Telegram-ում, որի մշակողները խոստանում են, որ ցուցակագրվելուց հետո խաղացողները կկարողանան կուտակված միավորները վերածել կրիպտոարժույթի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով