Եվրոպայում գազի ամբարումը ստորգետնյա պահեստարաններ (UGS) շարունակվում է, դրանք արդեն գրեթե 85%-ով լցված են՝ այս տարվա նպատակային 80%-ի փոխարեն։ Ընդ որում, ըստ Գազի ենթակառուցվածքների ասոցիացիայի՝ այդ արդյունքը նախատեսվում էր ապահովել մինչ նոյեմբերի 1-ը։ Ընդհանուր առմամբ, ԵՄ ստորգետնյա պահեստարաններն այժմ պարունակում են մոտավորապես 91,64 միլիարդ խորանարդ մետր գազ: Տեղեկանում ենք РИА Новости-ից։
GIE-ի տվյալներով՝ գազի պահեստարաններ ունեցող ԵՄ 18 երկրներից 13-ը գերազանցել են Եվրոպայում սահմանված 80%-ի մակարդակը՝ գազի բորսայի գների աճից հետո։ Այդ երկրներն են Բելգիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Իսպանիան և Շվեդիան։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում կա 27 պետություն, հետևաբար, ոչ բոլորն ունեն պահուստային «կապույտ վառելիք» ունենալու հնարավորություն։
Ըստ Եվրահանձնաժողովի ամռանն արված հայտարարության՝ գազի պահեստները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում սպառվող գազի 25-30%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում