Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է քո հարմարավետության գոտին. Հաջողակ մտքեր

1 Min Read

Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է քո հարմարավետության գոտին:

Նիլ Տոնալտ Ուոլշ /էքստրասենս, ռադիոհաղորդավար/

Այն, ինչ մեր հետևում է, և այն, ինչ մեր առջև է, աննշան բաներ են՝ համեմատած նրա հետ, ինչ մեր ներսում է:

Ռալֆ Ուոլդո Էմերսոն /փիլիսոփա, բանաստեղծ, գրող/

Երբ ոտք ես դնում նոր ճանապարհի վրա, ճանապարհը հայտնվում է:

Ռումի /բանաստեղծ, փիլիսոփա/

Շնորհակալ եղիր ունեցածիդ համար և կունենաս ավելին: Եթե կենտրոնանաս չունեցածիդ վրա՝ երբեք չես ունենա բավականաչափ հարստություն: 

Օփրա Ուինֆրի /լրագրող, պրոդյուսեր, գործարար /

Եթե ապրում ես պարտականության զգացումից դրդված՝ դու ստրուկ ես:

Ուեյն Դայեր /գրող/

Որքան ավելի լուռ ես դառնում, այնքան ավելի շատ ես լսում:

Ռամ Դասս /գրող, դասախոս/

Ոչինչ պետք չէ ակնկալել. ցանկացած փորձառություն, այդ թվում բացասական, պետք է ընդունել իբրև ճանապարհի հերթական քայլ և առաջ շարժվել:

Ռամ Դասս /գրող, դասախոս/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով