Հարցվածների 33,6%-ի կարծիքով գների մակարդակն աճել է ցածր տեմպերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ Կենտրոնական բանկը, մեծ տեղ հատկացնելով տնային տնտեսությունների վարքագծին, հրապարակում է տնային տնտեսությունների գնաճային ընկալումների և սպասումների վերաբերյալ գնահատականները։

Կարծում ենք, որ սա բավականին համարձակ քայլ է, քանի որ փաստացի բացահայտ ներկայացվում են տնային տնտեսությունների գնաճային «զգացողությունները», որոնք կարող են ազդեցություն ունենալ գնաճային ապագա տատանումների վրա։

Մյուս կողմից, տնային տնտեսությունների վարքագծի մասին տեղեկատվությունը թույլ կտա առավել ճշգրիտ քաղաքականություն վարել գնաճի կառավարման մասով։

Այսպիսով, ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ տնային տնտեսությունների գների ընդհանուր մակարդակի փոփոխության ընկալումների/զգացողությունների (12 ամսյա) պատկերը հետևյալն է․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հարցված տնային տնտեսությունների ընդհանուր թվաքանակի 33,6%-ի կարծիքով 2024թ․ երկրորդ եռամսյակում գների մակարդակն աճել է ցածր տեմպերով, իսկ 26,8%-ի կարծիքով՝ աճել է բարձր տեմպերով։

Տնային տնտեսությունների 16%-ի կարծիքով՝ գների մակարդակը 2024թ․ երկրորդ եռամսյակում մնացել է նույնը։



Հաջորդիվ ուսումնասիրենք տնային տնտեսությունների գների ընդհանուր մակարդակի փոփոխության սպասումների (12 ամսյա) մասով առկա պատկերը․

Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2024թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ տնային տնտեսությունների 46,3%դժվարացել է պատասխանել՝ գների ընդհանուր մակարդակը ինչպես կփոխվի։

Տնային տնտեսությունների 20,1%-ն այն կարծիքին է, որ գների մակարդակը կաճի ցածր տեմպերով։ Եվ, վերջապես, տնային տնտեսությունների 12,4%-ի կարծիքով գների մակարդակը կաճի բարձր տեմպերով։

  • Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2024թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 0,8%, իսկ 2024թ․ մայիսի համեմատ ունենք գնանկում 0,9%-ով։


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով