Հայտնաբերվել է արևային մարտկոցների oգտագործմամբ բարձր մաքրության արծաթ ստանալու նոր միջոց

1 Min Read

Հետազոտողները գտել են օգտագործված արևային մարտկոցներից բարձր մաքրության արծաթ ստանալու  այլընտրանքային միջոց: Գրում է Independent-ը։

Մետաղը էական նշանակություն ունի պանելների աշխատանքի համար, սակայն հանքաքարերում հայտնաբերված բնական արծաթի քանակը նվազում է, ինչը մտահոգիչ է դարձնում ապագայում դրա մատակարարումը:

Արծաթը կարևոր տարր է նաև LED չիպերի, միջուկային ռեակտորների և բժշկական արդյունաբերության սարքավորումների արտադրության համար:

Leicester -ի համալսարանի գիտնականների կողմից հայտնաբերված գործընթացում մետաղները վերականգնվում են օգտագործված արևային պանելներից՝  էժան, էկոլոգիապես մաքուր լուծիչների օգնությամբ:

Նոր գործընթացում կօգտագործվեն աղի մեջ լուծված երկաթի քլորիդ և ալյումինի քլորիդ՝ արևային մարտկոցներից արծաթն ու ալյումինը հանելու համար: Այս կերպ 10 րոպեում ստացվում է արծաթի և ալյումինի ավելի քան 90%-ը: Վերականգնված արծաթն ունի բարձր մաքրություն, հետևաբար, այն կարող է կրկին օգտագործվել արդյունաբերական միջավայրերում:

Մեր օրերում աշխարհը փորձում է հանածո ռեսուրսների վրա ավելի քիչ հույս դնել, իսկ փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 10 տարում արևային էներգիայի օգտագործումը կավելանա 30 անգամ: Ենթադրվում է, որ այս տեմպերով մինչև 2050 թվականը արևային պանելներից 80 մեգատոննա թափոն կլինի:

Կիսվեք այս հոդվածով