Կչեղարկվի պատմության մեջ ամենաթանկ գործարքը ՏՏ ոլորտում

1 Min Read

Wiz կիբերանվտանգության ընկերությունը չեղարկում է Google-ի հետ $23 մլրդ արժողությամբ գործարքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կիբերանվտանգության ոլորտում իսրայելական Wiz ստարտափն ավարտել է «Alphabet» ընկերության հետ բանակցությունները $23 մլրդ արժողությամբ գործարքի շուրջ։ Այն պետք է դառնար ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ամենամեծ ձեռքբերումը պատմության մեջ:

Wiz-ի գործադիր տնօրեն Ասաֆ Ռապպապորտը (Assaf Rappaport) հայտարարել է, որ ընկերությունն այժմ կկենտրոնանա արժեթղթերի առաջնային տեղաբաշխման  վրա, ինչպես և նախկինում պլանավորել էր, և նպատակ ունեն  հասնել տարեկան $1 մլրդ  եկամտի:

Wiz-ը տրամադրում է ամպային հենքով կիբերանվտանգության լուծումներ, որոնք օգնում են ընկերություններին բացահայտել և լուծել կրիտիկական ռիսկերն արհեստական ինտելեկտի վրա հիմնված ամպային հարթակներում:



Գործարքը դադարեցնելու Wiz-ի որոշումը հարված կլինի Google-ի համար, որը ներդրումներ է կատարում իր ամպային ենթակառուցվածքում և կենտրոնացած է ամպային բիզնեսի համար հաճախորդներ ներգրավելու վրա, որն անցյալ տարի ավելի քան $33 մլրդ եկամուտ է բերել:

Սա Alphabet-ի համար երկրորդ հարվածն էր վերջին շրջանում այն բանից հետո. ավելի վաղ հաղորդվել էր  HubSpot առցանց մարքեթինգային ծրագրային ապահովման ընկերության հետ գործարքից հրաժարվելու որոշման մասին։

 

 

Կիսվեք այս հոդվածով