Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Ռուսաստանի դեմ հայցերի վերաբերյալ 163 որոշում։ Այս մասին հինգշաբթի իր Telegram ալիքում հայտնել է Agora իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։
Հիմնական հոդվածները, որոնք, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել են Ռուսաստանի կողմից՝ արդար դատաքննության իրավունքն է, խոշտանգումների արգելքը, անձնական ազատության և անվտանգության իրավունքը և անձնական կյանքը հարգելու իրավունքը։
Հիշեցնենք, Ռուսաստանը մարտի 16-ին հեռացվել է Եվրախորհրդից՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով։ Ի պատասխան՝ Մոսկվան որոշել է չկատարել ՄԻԵԴ վճիռները, որոնք կայացվել են այդ օրվանից հետո։ Համապատասխան օրենքը հունիսի 11-ին ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սեպտեմբերի 16-ից երկիրը կկորցնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամի կարգավիճակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում