Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել տարվա ընթացքում:
Վեց ամսվա ընթացքում վրացական միջանցքից օգտվել է 249,4 հազար բեռնատար, որը Վրաստանին բերել է 87,2 մլն լարի (32,3 մլն դոլար)։ Այս երկու ցուցանիշներն էլ ընդամենը 0,6%-ով ավելի են նախորդ տարվա համեմատ։
Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր տարանցիկ մեքենա պետք է ֆինանսների նախարարությանը վճարի ճանապարհից օգտվելու վճար, որի արժեքը կազմում է 350 լարի (130 դոլար):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում