Շինարարական «եռուզեռը» նոր թափ է հավաքել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Շինարարական «եռուզեռը» տնտեսության աշխատանքի մասին շատ բան կարող է հուշել: Ֆրանսիական ասացվածքն ասում է՝ շինարարությունը քայլում է՝ ամեն ինչ քայլում է:

2024թ․ հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանում շինարարության ծավալները կազմել են ֏ 150,676 մլն։ Վերջինս   նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,9%-ով։

Մյուս կողմից, շինմոնտաժային աշխատանքների ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 137,726 մլն դրամ։ Վերջինս 2023թ․ հունվար-մայիսի համեմատ աճել է 14,2%-ով։

Շինարարության ծավալների 19,5%-ը իրականացվել է պետբյուջեի,

  • 4%-ը՝ համայնքների միջոցների,
  • 0,7%-ը՝ մարդասիրական օգնության,
  • 46,6%-ը՝ կազմակերպությունների
  •  29,2%-ը՝ բնակչության միջոցների հաշվին։

Շինմոնտաժային աշխատանքների ծավալների 19,5%-ն իրականացվել է պետբյուջեի,

  • 4,3%-ը՝ համայնքների միջոցների,
  • 0,7%-ը՝ մարդասիրական օգնության,
  • 43,6%-ը՝ կազմակերպությունների,
  • 31,9%-ը՝ բնակչության միջոցների հաշվին։


Հետաքրքիր է ուսումնասիրել շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալների կառուցվածքը 2024թ․ հունվար-մայիսին՝ ըստ տնտեսության ճյուղերի․

Շինարարության ծավալների 54,2%-ը և շինմոնտաժային աշխատանքների ծավալների 55,2%-ն իրականացվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում։

Շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալների համապատասխանաբար  10,7%-ը և 11,7%-ը իրականացվել են տրանսպորտի ոլորտում։

էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալների  մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 7,3% և 5,9%։

Կրթության ոլորտին բաժին են ընկնում շինարարության  5,1%-ը  և շինմոնտաժային աշխատանքների ծավալների 5%։

Կիսվեք այս հոդվածով