Մոտ 2000 տարի առաջ Հռոմեական տիրապետության դեմ հրեական ապստամբության ժամանակների մետաղադրամը ԱՄՆ-ն վերադարձրել է Իսրայելին այն բանից հետո, երբ երկրները համատեղ բացահայտել են դրա ակունքները: Այս մասին գրում Է CNN-ը։
Ըստ Մանհեթենի շրջանային դատախազության «չափազանց հազվադեպ» քառորդ շեքելը, որը հատվել է մ.թ. 69 թվականին, գնահատվում է ավելի քան $ 1 մլն:
Քննիչները հայտնել են, որ արտեֆակտը վաճառվել է սև շուկայում, այնուհետև Հորդանանի միջոցով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Այնուհետև այն կեղծ փաստաթղթերով արտահանվել է ԱՄՆ։ 2017 թվականին Ներքին անվտանգության աշխատակիցները մետաղադրամը բռնագրավել են Կոլորադոյի Դենվեր քաղաքում, որտեղ այն պետք է աճուրդի հանվեր։
Հուդայի թագավորությունն ընկել է հռոմեական վերահսկողության տակ մ.թ. 6 թվականին, չնայած կայսերական իշխանության դեմ դիմադրությունը հանգեցրեց մի շարք ապստամբությունների, որոնք հայտնի են որպես հրեա-հռոմեական պատերազմներ: Մետաղադրամը թվագրվում է Առաջին հրեական ապստամբությունից, որը հայտնի է նաև որպես Մեծ հրեական ապստամբություն, որը սկսվել է մ.թ. 66 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում