Բրունեյի սուլթանի Lamborghini-ն վաճառքի է հանվել

1 Min Read

Աճուրդի է հանվել եզակի Lamborghini LM002 ամենագնացը, որը կառուցվել է Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահի համար։

Այս մասին հայտնում է Auto.ru-ն։

«SBX Cars առցանց հարթակում սակարկություններ են ընթանում եզակի Lamborghini LM002-ի համար: Իտալական ընկերությունն արտադրել է այդ մեքենաներից մոտ 300-ը, սակայն սա միակն է, որն ունի հինգ դռնանի վագոնի թափք: Ամենագնացը կառուցվել է Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահի պատվերով»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ մեքենան համալրված է մոդելի ստանդարտ շարժիչներից մեկով՝ 450 ձիաուժ հզորությամբ 5.2 լիտրանոց V12 Lamborghini Countach-իով։ Մեքենայի վազքը ընդամենը 1.7 հազար կիլոմետր է։

Հասանալ Բոլկիահը մեքենաների կոլեկցիոներ է։ Ըստ տարբեր գնահատականների՝ նրա հավաքածուն կազմում է 3 հազարից մինչև 7 հազար մեքենա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով