ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ համաժողով անցկացնել։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գործարար համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-10-ը։ Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որ համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։
Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։