Xiaomi-ն ներկայացրել է նոր խելացի Smart Band 9 ապարանջանը:
Նոր արտադրանքն ունի ավելի հզոր մարտկոց, որն ապահովում է մինչև 21 օր՝ առանց Always On Display ֆունկցիայի օգտագործման և մինչև 9 օր՝ այս գործառույթով: Այս մասին հայտնում է FoneArena-ն։
Նախորդ մոդելի համեմատ Xiaomi Smart Band 9-ի տեսքը գործնականում մնացել է անփոփոխ։ Սարքը համալրված է 1.6 դյույմանոց LED էկրանով և թարմացված Bluetooth 5.4 մոդուլով։ Ապարանջանն ապահովում է ավելի քան 150 մարզման ռեժիմ և ունի անջրանցիկ պատյան։
Ընկերությունը հայտնել է, որ նախորդ սերնդի համեմատ 16%-ով բարելավել է սրտի զարկերի ցուցիչի ճշգրտությունը:
Տարբեր արագ փոփոխվող ժապավենները հասանելի կլինեն չորս գույներով՝ վարդագույն, սև, սպիտակ և կապույտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում