Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի Բարձրագույն դպրոցի գիտնականները փորձել են «սովորեցնել» արհեստական ինտելեկտին անհրաժեշտ պահին ծիծաղել։ Նման հատկանիշները կբարելավեն մարդկանց ու ռոբոտների խոսակցության որակը։ Հայտնում է The Independent-ը։
Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Կոջի Ինոուեն, արհեստական ինտելեկտի և մարդու միջև նման իմաստալից շփում կարող է տեղի ունենալ 20 և ավելի տարի հետո: Արհեստական ինտելեկտը դեռ չի կարող պատահական խոսակցություն վարել:
Այս փուլում հետազոտողների խումբը ստեղծել է Էրիկա ռոբոտը և ալգորիթմը, որն ուսումնասիրում է ծիծաղի հիմնական բնութագրերը, որոնք մարդիկ օգտագործում են քաղաքավարության կամ շփոթության պատճառով: Այսպիսով, նոր գործառույթը թույլ կտա ռոբոտին կարեկցել օգտատերերին։
Համակարգը ստուգելու համար օգտագործվել է իրական մարդկանց և Էրիկայի միջև չորս երկխոսություն՝ երկու-երեք րոպեանոց, որոնք լավ արդյունքներ են ցույց տվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում