Ռուս-վրացական սահմանին 2500 բեռնատար է սպասում

1 Min Read
Մոտ 2.5 հազար բեռնատար ավտոմեքենա սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելուն «Վերին Լարս» անցակետի մոտ:
Այս հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Այսօր առավոտվա տվյալներով՝ Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթում գրանցված է 2 հազար 465 բեռնատար: Հուլիսի 18-ին սահմանով անցնելու սպասող բեռնատարներից հերթը կազմել է 1.9 հազար միավոր։
Ավելի վաղ հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվել է մինչև կայանատեղիների ազատումը։

Կիսվեք այս հոդվածով