Վրաստանի արտաքին պետական պարտքը 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 8.7 մլրդ դոլար, հունվարի սկզբի տվյալների համեմատ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսով, – հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։
Արտաքին պետական պարտքի կառուցվածքում Վրաստանի կառավարության պարտքը կազմել է 8.33 մլրդ դոլար, ինչը 2024 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից 2.1%-ով ցածր է, իսկ Ազգային բանկի պարտքը կազմել է 374.2 մլն դոլար, ինչը 6.9%-ով ցածր է տարեսկզբի ցուցանիշից։
Բազմակողմ արտաքին պետական պարտքը առաջին կիսամյակում նվազել է 1.2%-ով և կազմել 6.31 մլրդ դոլար:
Վրաստանի խոշորագույն վարկատուները մնում են Ասիական զարգացման բանկը (2.25 մլրդ դոլար), Եվրոպական ներդրումային բանկը (1.1 մլրդ դոլար) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (1.61 մլրդ դոլար):
Երկկողմ արտաքին պետական պարտքը հունվար-հունիսին կրճատվել է 6%-ով՝ հասնելով 1.51 մլրդ դոլարի։ Այդ թվում Ֆրանսիայի հանդեպ պարտքը կազմել է 758.3 մլն դոլար, Գերմանիայինը՝ 583.2 մլն դոլար, Ճապոնիայինը՝ 119.1 մլն դոլար։ Ռուսաստանի նկատմամբ պարտքը նվազել է 23.7%-ով և կազմել 11.6 մլն դոլար։
Արտաքին պետական պարտքի կազմում եվրոպարտատոմսերի պարտավորությունները մնացել են 500 մլն դոլարի մակարդակում։ 2023 թվականին Վրաստանի արտաքին պետական պարտքն աճել է 6.7 տոկոսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում