Երևանում աղբահանության իրականացման համար աշխատում է 50 մեքենա:
Այս մասին հայտնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նրա խոսքով՝ որոշ մեքենաներ վերանորոգվում են, և դրանք ևս կշահագործվեն:
«Մենք կարողանում ենք յուրաքանչյուր հերթափոխի աշխատանքի հանել գիշերը 37-38, ցերեկը՝ 40 աղբատար մեքենա՝ վարորդների խնդրի պատճառով»,- ասել է նա։
Ըստ Կատվալյանի՝ օգոստոսին սպասում են ևս 6 աղբատար մեքենայի ներմուծման:
«Այս պահին իրականցվում է նոր համակարգով աղբատարերի տեղադրման աշխատանքներ, որից հետո կարող ենք տեսնել՝ մայրաքաղաքում ամեն հերթափոխի որ աղբամաններն են մաքրվել, ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը»,- ասել է նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ աղբամանների թվայնացման աշխատանքներն ավարտին կհասցվեն, շուտով քարտեզի վրա կցուցադրվեն նաև gps տվյալները։
Կատվալյանը հավաստիացրել է, որ աղբահանության հետ կապված այլևս խնդիր չի լինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում