Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հաշվարկել է երկրի ֆինանսական հատվածի ուղղակի կորուստները՝ Ուկրաինա ներխուժելու համար արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության ներքին փաստաթղթին։
Ռուսաստանի ֆինանսական հատվածը հարյուր միլիարդավոր դոլարների «ուղղակի կորուստներ» է կրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից կիրառված լայնածավալ պատժամիջոցներից:
Գնահատականը, որը ներառում է զգալի հարվածներ ֆոնդային շուկային, բանկային կապիտալին, ինչպես նաև 300 միլիարդ դոլարի Արտարժութային պահուստներին, որոնք սառեցվել են պատժամիջոցներով, ներկայացվել է անցյալ ամիս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը գնահատել է, որ պատժամիջոցների արդյունքում կորցրել է.
- շուկայական կապիտալիզացիայի 40% -ը
- 300 միլիարդ դոլարի պահուստներ՝ ՌԴ Կենտրոնական բանկից
- 4,6 տրիլիոն ռուբլի սառեցված եվրոբոնդերի տեսքով
- բանկային համակարգի կապիտալի 10%-ը
- 563 միլիարդ ռուբլի սառեցված մանրածախ, ինչպես նաև դեպոզիտարիայում պահվող ակտիվներ: