Լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջուր»-ի զեկույցը, որ ցավոք, ոնց հասկանում ենք, չենք լսելու։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի հեղեղատար համակարգի խնդիրներին, նշել է, որ կլիմայի փոփոխության պատճառով անձրևներն ավելացել են, որոշ խնդիրներ սրվել են: Ըստ Ավինյանի՝ պայմանավորվածություն կա ընկերության հետ, որպեսզի ներկայացվեն սպասարկվող հասցեները։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասել է, թե համապատասխան տեղեկատվություն ստանում են:
«Ուզում եմ անկեղծ խոսենք՝ ունենք որոշ վերապահումներ։ Քանակը, որ ներկայացվում է և այդ քանակից հետո աղբակույտերը չենք նկատում։ Մինչև անձրևների սկսվելը Կենտրոն վարչական շրջանում տարբեր խնդրահարույց հատվածներ ենք ներկայացրել, խնդրել, որ աշխատանքներն արագացվեն»,- ասել է նա։
Քաղաքապետը հանձնարարել է ունենալ որոշ տեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում իրենք էլ կարողանան նման աշխատանք իրականացնել. «Խնդրում եմ պլանավորել հաջորդ տարվա համար»։
«Հիմնական խնդիրը եղել է Ձեր առանցքային առաջարկությունը, որ այս ամենը կդառնա իրողություն, եթե վերանայվի «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը։ Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, հանձնարարվել է ներկայացվեն առաջարկությունները, ներառյալ քաղաքապետարանը։ 6 կետով մեր առաջարկներն ուղարկվել են Ձեր ստորագրությամբ, սպասում ենք կրկնակի քննարկման»,- ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Ըստ Արեյանի՝ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում