Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-20:00-ն միակողմանի փակ է լինելու Լենինգրադյան փ. – Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Լենինգրադյան փ. – Ծիծեռնակաբերդի խճ. հատում եղած ճանապարհահատվածները, այնուհետև հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում