Օգոստոսին Շվեդիայում գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով հասել է 9,8 %-ի, ինչը ամենաբարձրն է 1991 թվականից ի վեր, գրում է Trading Economics-ը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական ծառայության տվյալները։
Հուլիսին գնաճը կազմել է 8,5 %-ի։ Անցած ավելի քան 30 տարիների ընթացքում միջին տարեկան գնաճի մակարդակն այսքան աճել է միայն 1991 թվականի ամռանը։ Այդ ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել էին 14 %-ով։
Այս տարվա օգոստոսին եվրոպական երկրում գնաճի վրա հավելյալ ճնշում են գործադրել՝ բնակարանային և կոմունալ ծախսերը, տրանսպորտը, ինչպես նաև հանգստի և մշակույթի ծախսերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում