Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կրճատվել է` հասնելով 5.2%-ի: Արդյունաբերության ոլորտում աճը նվազել է և 2023-ի հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ հունիսին բարձրացել են՝ կազմելով 0.8%: Ապրանքների արտահանման ծավալներն աճել են 57.4%-ով:

Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում 98 տնտեսավարող սուբյեկտ։ Ընթացիկ տարվա հունիսին ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-200 դրամ և ավելի։

2024թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները մայրաքաղաքում նվազել են 0.9%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ գներն աճել են 0.8 %-ով։ 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնանկում:

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները մեկ ամսում երկրորդ անգամ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Նախորդ անգամ նրանք պարգևատրվել էին Սահմանադրության օրվա առիթով։

Երևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։ Բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում:

Առևտրային բանկերը 2024 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 172 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 21%-ով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 50 մլրդ դրամ: Բոլոր բանկերը աշխատել են շահույթով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով