«Аэроэкспресс»-ը օգոստոսի 1-ից կդադարեցնի մուտքը դեպի «Վնուկովո», հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի վարչությունը։ Նրանք նշել են, որ հաջորդ ամսվանից Կենտրոնական արվարձանային ուղևորային ընկերությունը Կիևյան երկաթուղային կայարանից ուղևորներ կտեղափոխի այս օդանավակայան։ Ուղեվարձը կփոխվի՝ կնվազի, ուղևորությունը կարժենա 280 ռուբլի։ Միևնույն ժամանակ, գնացքների միջակայքը և ճանապարհորդության ժամանակը չեն փոխվի, վստահեցրել են տրանսպորտի վարչությունից։
Ըստ «Аэроэкспресс» կայքի տեղեկատվության՝ ստանդարտ ուղեվարձով միակողմանի ուղևորությունն արժե 525 ռուբլի: Տրանսպորտի դեպարտամենտը նշել է, որ այն ուղևորները, ովքեր օգոստոսի 1-ին և ավելի ուշ ժամկետներում «Аэроэкспресс»-ի տոմսեր են պատվիրել դեպի «Վնուկովո» օդանավակայան, կարող են վերադարձնել փոխադրող ընկերության կայքում: Բացի այդ, տրանսպորտի վարչությունը հիշեցրել է, որ «Վնուկովո» օդանավակայան հասնելու համար այժմ ուղևորները կարող են օգտվել մետրոյից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում