Պաղեստինյան ծագումով ամերիկացի մոդել Բելլա Հադիդը հուլիսի կեսերին դարձավ Adidas սպորտային կոշիկների նոր շարքի՝ SL Super Light 72-ի դեմքը:
Սպորտային կոշիկներ արտադրողները պարբերաբար թողարկում են ռետրո դիզայնով նոր հավաքածուներ, սակայն այս անգամ Adidas-ի գաղափարը սկանդալի է հանգեցրել։ Քննադատներն անմիջապես հիշել են, որ 1972-ի Օլիմպիական խաղերի ողբերգությունը, երբ մի խումբ պաղեստինցի ահաբեկիչներ հարձակվել են օլիմպիական գյուղի վրա՝ պատանդ վերցնելով իսրայելցի մարզիկներին (և մեկ ոստիկանի), որոնցից շատերը հետագայում սպանվել են: Հանրությանը տարակուսել է և՛ ողբերգությունը հիշեցնող սպորտային կոշիկների հավաքածու թողարկելու գաղափարը, և՛ ներկայացուցչի դերում պաղեստինյան մոդելի ընտրությունը։ Բելլա Հադիդի հայրը պաղեստինցի է, և թեև աղջիկն ինքը ծնվել է Վաշինգտոնում, նա իրեն պաղեստինցի է անվանում և ակտիվորեն քննադատում Իսրայելին:
Արդյունքում գերմանական ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել․
«Մենք գիտակցում ենք, որ կապեր են ստեղծվել ողբերգական պատմական իրադարձությունների հետ, թեև դրանք բոլորովին կանխամտածված չեն եղել, և ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության կամ անհարմարավետության համար: Մենք վերանայում ենք քարոզարշավի մնացած մասը։ Մենք հավատում ենք սպորտին որպես միավորող ուժ ամբողջ աշխարհում և կշարունակենք մեր ջանքերը՝ պաշտպանելու բազմազանությունն ու հավասարությունը այն ամենում, ինչ անում ենք», — ասված է adidas-ի հայտարարության մեջ:
SL Super Light 72 սպորտային կոշիկներով Բելլա Հադիդի լուսանկարներն այժմ հեռացվել են բոլոր սոցիալական ցանցերում adidas Originals-ի հաշիվներից: