Հասարակական կարծիքի հիմնադրամ(ФОМ)-ի հետազոտության համաձայն՝ վերջին 2-3 ամիսների ընթացքում ռուսաստանցիների 11%-ը հայտնել է իրենց ֆինանսական վիճակի բարելավման մասին։ Ամենից հաճախ եկամուտների աճի մասին խոսում են 18-30 տարեկան երիտասարդները (20%)։ Նաև միջին աշխատավարձի բարձրացումը մինչև 88 հազար ռուբլի վկայում է տնտեսության մեջ դրական փոփոխությունների մասին
Միաժամանակ ռուսաստանցիների 16%-ը հայտնել է ֆինանսական վիճակի վատթարացման մասին։ Այս հարցվածների մեծ մասը միջին տարիքի 46-60 տարեկան մարդիկ են (20%).